Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.04.2013 | 01:48

Ս. ԽԱՉԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՂՈԹՔ

Միջնորդ փրկության, հույսի գրավական, տիեզերքի լույս, սիրո արեգակ, հույսի ապաստան, մեր զգայարաններին դրոշմ։
Աղաչում ենք, ով երկնավոր Հայր, մեր հոգին ու մարմինը հեռու պահիր բարկությունից, ցանկությունից, ատելությունից, հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու գայթակղություններից այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Վարդան ԱՐԵՎԵԼՑԻ

Դիտվել է՝ 4032

Մեկնաբանություններ